USD389.76EUR406.4RUB3.79

«Мир» քարտը չի գործի նաև Ղրղզստանում

Ապրիլի 3-ից Ղրղզստանի բանկերում դադարեցվել է «Мир» քարտի սպասարկումը: Այս մասին հաղորդում է Ղրղզստանի Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը, որը հանդիսանում է Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։

Պրոցեսինգային կենտրոնը հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ Ֆինանսների նախարարության ստորաբաժանումը, որը պատասխանատու է արտաքին ակտիվների վերահսկողության համար, պատժամիջոցներ է կիրառել «Мир» վճարային համակարգի քարտային օպերատորի դեմ: «Երկրորդական պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու» նպատակով ղրղզական կողմն ստիպված էր որոշում կայացնել՝ հրաժարվել հանրապետության տարածքում «Мир» քարտերով գործարքներ կատարելուց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ