USD389.19EUR410.52RUB3.88

🌌🔭«Մոլորակների մեծ շքերթ» օգոստոսի 28-ին

🌌🔭«Մոլորակների մեծ շքերթ» օգոստոսի 28-ին

🪐«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։

📆 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ #Մերկուրիի, #Մարսի, #Յուպիտերի, #Ուրանի, #Նեպտունի և #Սատուրնի «շքերթը»։

🔭Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին մոտ և դժվար կլինի այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար կպահանջվեն դիտողական սարքեր։

ℹ️ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

🌌Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մեկ անգամ։

📅Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը առավոտյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2024 թվականի օգոստոսի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսնելի կլինի օգոստոսի 28-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։


Հրապարակման պատրաստեց Լիլիթ Դարբինյանը

Բյուրականի աստղադիտարանի ֆբ էջից

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ