USD390.14EUR409.14RUB3.75

1 մլրդ եվրոյի է հասել Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը

Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձեռնարկություններին հասցված վնասի չափը հասնել է 1 միլիարդ եվրոյի: Նոր Կալեդոնիայում մայիսի 15-ին 12 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ զինվորականներին ներգրավել են նավահանգիստների և օդանավակայանների պահպանման գործին։ Գիյենը նշել է, որ սա զգալի գումար է անդրծովյան տարածքի համար, որտեղ անկարգությունների պատճառով տուժել են տնտեսության բոլոր ճյուղերը՝ արդյունաբերությունից մինչև առևտուր, հատկապես՝ ավտոսրահները:

«Մենք նաև պետք է մտածենք տնտեսության համար անուղղակի ծախսերի մասին: Հրկիզվել և ավերվել է 200 ձեռնարկություն, որտեղ աշխատում էր ավելի քան 2000 մարդ: Համայնքը պետք է կարողանա ապահովել աշխատավարձի վճարումը և հատուցի գործազրկության համար, ինչպես նաև աջակցի այն ձեռնարկություններին, որոնք, հնարավոր է, չեն հրկիզվել կամ վնասվել, բայց որոնք ստիպված կլինեն բավականին երկար ժամանակ աշխատել լիովին վատթարացած տնտեսական միջավայրում», – ասել է նա:

Նոր Կալեդոնիայում անկարգությունների առիթ էր հանդիսացել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Նումեայում անկարգությունների մասնակիցները թալանել ու հրկիզել են խանութներ, դեղատներ, ավտոլցակայաններ։ Հայտարարվել է հարյուրավոր տուժածների մասին, 6 մարդ զոհվել է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ