Գործարքների մշակման և հարկերի վճարման հետ կապված խախտումներ չունեցող ընկերությունները կկարողանան պարզեցված և առանձին հերթագրված ստուգումներ անցնել, իսկ հարցերի դեպքում՝ խորհրդատվություն ստանալ մաքսային ծառայության աշխատակիցներից։ Շուրջ երկու տարի փորձնական ռեժիմով նման ընկերությունների համար մաքսայինում արդեն գործում է արտոնությունների ընդհանուր փաթեթից մեկ միջոց՝ նրանք կարող են նախնական հայտարարագիր կազմել (մինչ ապրանքը մաքսազերծվելը)։ Ժամանման պահին հայտարարագրի վերստուգումը և ապրանքների զննումն իրականացվում է առավել պարզեցված եղանակով։ Պրակտիկան ցույց է տալիս, որ 20-70 ժամի փոխարեն ստուգման գործընթացը կրճատվում է մինչև 1-3 ժամ: Նման արտոնություններից օգտվելու համար ձեռնարկությունը պետք է հայտ ներկայացնի և բավարարի մի շարք պահանջներ։