Queen լեգենդար ռոք խմբի կատալոգը, մի շարք հարակից իրավունքների հետ միասին, գտնվում է Sony Music-ի կողմից՝ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու բանակցությունների ընթացում (շուրջ 1,27 միլիարդ դոլար):
Ըստ աղբյուրների, գործարքում միակ չհամաձայնեցված կետը՝ խմբի կենդանի անդամների մասնաբաժիններն են, որոնք են Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը, ովքեր դեռ ակտիվորեն շրջում են երգիչ Ադամ Լամբերտի հետ:
Եթե գործարքը կնքվի, այն կլինի ամենից թանկարժեք իրավունքների ձեռքբերման գործարքը երաժշտության պատմության մեջ: