«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը: Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան իրադարձություն, և մեր մարզիկներից շատերը որոշ ժամանակ անց կդառնան համաշխարհային սպորտի աստղեր՝ նվաճելով ամենահեղինակավոր սպորտային մրցանակները»,- գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։