«Վեոլիա Ջուր» ընկերությունը և Հայաստանի Ջրային կոմիտեն 2025-2026 թվականներին նախատեսում են 11 միլիարդ դրամի ներդրում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի արդիականացման նպատակով։
Համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 16-ին։ Ներդրումները կուղղվեն Երևանի և հարակից համայնքների ջրային ցանցերի մասնակի վերանորոգմանը։ Կորուստների կրճատման արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման ավելացում մինչև 270 լիտր վայրկյանում։
Նախաձեռնությունը նպատակ ունի մեղմել ենթակառուցվածքների հնամաշ լինելու և վթարների հետևանքով առաջացած ջրամատակարարման ընդհատումների խնդիրը՝ հատկապես ջրային պաշարների նվազման պայմաններում։