USD389.45EUR409.74RUB3.86

12 000-ից ավելի շենք Օրենբուրգի մարզում շարունակում է մնալ ջրի տակ

Օրենբուրգի մարզում հեղեղումներ են արձանագրվում 68 բնակավայրերում և 44 այգեգործական ոչ առևտրային ընկերություններում։ Ջրածածկ է եղել 12 302 բնակելի շենք, այդ թվում՝ 55 բազմաբնակարան շենք և 19 743 տնամերձ հողատարածք: Օրսկում ջրի տակ է անցել 282 շենք, Օրենբուրգում՝ 13 միկրոշրջան, որտեղ գտնվում է շուրջ 5500 շենք։ Սակմարայի շրջանում 6 բնակավայր է հեղեղվել։ Մեկ օրվա ընթացքում ջրից ազատվել է 708 բնակելի շենք և 819 տնամերձ հողատարածք։ Ընդհանուր առմամբ, հեղեղված տներից և տնամերձ հողատարածքներից տարհանվել է 17 800 մարդ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ