USD381.5EUR447.27RUB4.7664

12-րդ դարի հայկական եկեղեցու եզակի փայտյա դռան փեղկը կվերադարձվի Հայաստան

Միջնադարյան հայկական փայտագործության բացառիկ նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կգնվի Լոնդոնում անցկացվող միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ պատմական արժեք ներկայացնող այս եզակի նմուշը կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն՝ ապահովելով դրա պահպանությունն ու հանրային ներկայացումը։

Փայտյա դռան փեղկը կարևոր նշանակություն ունի հայկական միջնադարյան արվեստի և եկեղեցաշինության ուսումնասիրության համար՝ որպես բարձրարվեստ փորագրության և վարպետության վկայություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ