USD389.76EUR406.4RUB3.79

130 հասուն ծառ, 2000 թուփ և բույսեր են տնկվելու Երևանյան լճի հարակից տարածքում

Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: 130 հասուն ծառեր, 2000 թփեր ու բույսեր են տնկվելու կազմակերպված ծառատունկի շրջանակում: Երևանյան ջրամբարը լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման: Նախագծի շրջանակում կանցկացվի ոռոգման նոր համակարգ և կկիրառվեն տեղանքային ճարտարապետության տարրեր: Այս տարի նախատեսվում է նաև քաղաքային անտառներն ընդլայնել ևս 10 հա-ով։ Ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ