Wizz Air ավիաընկերությունը Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: Առաջին թռիչը կիրականացվի դեպի Պրահա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները՝ ընդգծելով, որ բոլոր նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերի 1-28-ի ընթացքում:
Երևանում բացվող բազայում կտեղակայվի ժամանակակից երկու Airbus A321neo ինքնաթիռ: Այս ինքնաթիռները նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20 տոկոսով կրճատում, ինչպես նաև աղմուկի 50 տոկոսով նվազեցում: Այսինքն, սա նաև քիչ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի աղտոտվածության վրա»,- ասաց Տիշները:
Նա նշեց՝ թռիչքները մի շարք ուղղություններով կլինեն շաբաթական երեք անգամ, որոշ ուղղություններով՝ երկու անգամ: Ավիաընկերությունը նաև մեծացնում է դեպի Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։
Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ (առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ): Անիվավոր ճամպրուկների և գրանցված ուղեբեռի այլ տեսակների համար գանձվում է լրացուցիչ վճար։ Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։