USD391.8EUR423.89RUB4.6403

1989թ. աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ «Մրիա»-ն, իրականացրեց թռիչք, սահմանելով 110 ռեկորդ

1989 թվականի մարտի 22-ին աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Ան-225 «Մրիա»-ն, իրականացրեց թռիչք, որի ընթացքում սահմանեց 110 համաշխարհային ռեկորդ։

Ստեղծվել էր այս սուպերբեռնատարն այն նպատակով, որպեսզի տիեզերանավերն ու դրանց բաղադրիչները գործարաններից տեղափոխի տիեզերակայան։

«Մրիա»-ն նախատեսում էին օգտագործել նաև որպես թռչող հարթակ՝ տիեզերանավերի արձակման համար։

Երբ «Մրիա»-ն տիեզերանավ «Բուրան»-ի հետ ժամանեց Ֆրանսիա՝ մասնակցելու ավիատիեզերական ցուցահանդեսին, հարյուր հազարավոր մարդիկ եկան այն դիտելու։

«Սիրտը լցվում է հպարտությամբ մարդկային մտքի հզորության համար՝ այս ֆանտաստիկ մեքենային նայելիս», «Ինքնաթիռը հսկայական է, ինչպես ձեր Սովետական երկիրը» — սա գնահատականներ են այն հուշամատյանից, որը գտնվում էր Ան-225-ի բորտում։

Իսկապես, 600 տոննա թռիչքային զանգվածով և հնգամյա շենքի բարձրություն ունեցող մեքենան անջնջելի տպավորություն էր թողնում բոլորի վրա։

«Մրիա» (ուկրաիներեն՝ «Երազ») մինչ այսօր մնում է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ