USD389.94EUR443.01RUB4.8004

2 ամսով կերկարաձգվեն ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը

Կառավարությունը 2 ամսով կերկարաձգի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ, անհրաժեշտություն է առաջացել տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»,- նշված է հիմնավորան մեջ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ