«Վանանդ Ագրոն» ձեռք է բերել 800 հա հողատարածք, որի վրա արդեն հիմնվել է 360 հա նուշի ինտենսիվ այգի։ Կառուցվել է նաև 100 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։ Առաջիկայում նախատեսվում է կառուցել երկրորդ ջրամբարը և շարունակել այգի ստեղծելու աշխատանքները։ Ներդրումային ծրագիրը գնահատվում է 25 մլն դոլար։