Աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները, նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը։ Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,783,214.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 619,686.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 5,492,384.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 3,025,912.2 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 948,040.1 մլն ՀՀ դրամ։