ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովում ներկայացրել է պետգույքի մասնավորեցման ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ հաշվետու տարում Կառավարության որոշումներով նախատեսվել է մասնավորեցնել երկու ընկերության բաժնետոմսեր, սակայն իրականացվել է միայն մեկ մասնավորեցում։
📌 Հիմնական արդյունքները․
- Մասնավորեցումից ստացված գումարը կազմել է 321 մլն դրամ, որից
- 226 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե,
- 94 մլն դրամը՝ համայնքային բյուջեներ։
- «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանվել է մասնավորեցման ծրագրից։
- Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է մեկ ընկերության բաժնետոմսեր։
- Չորս գնորդ պահպանել են ստանձնած պարտավորությունները։
- Մեկ գնորդի չկատարած պայմանների պատճառով գործը գտնվում է դատարանում։
- Մեկ այլ գնորդի նկատմամբ հաշվարկվել է 30 մլն դրամ տուգանք։
- Լուծարման գործընթաց հաշվետու տարում չի իրականացվել։
Առնակ Ավետիսյանը նշեց, որ այս հաշվետվությունը վերաբերում է «Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարմանը» և ամփոփում է 2024 թվականի արդյունքները։