USD389.76EUR406.4RUB3.79

2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի  մասին։  Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկվում են բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։

«Մեր ընկերությունը 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել մինչև բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը։ Ֆինանսական ցանկացած ներդրումների հիմքում մարդկանց վստահությունն է, և մենք այդ վստահությունն այսօր ուզում ենք փոխանցել՝ նախևառաջ ցույց տալով մեր անցած ճանապարհը, ընկերության կայուն աճն ու զարգացումը: Եվ սա միայն որպես սկիզբ. մենք  մեր նոր բաժնետերերի համար նախատեսում ենք տարեկան շահույթի առնվազն 50%-ի տեղաբաշխում՝ որպես դիվիդենտ», – բացման խոսքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն ԱրտյոմՂազարյանը։

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը նույնպես ներկա էր ասուլիսին։

«Իրապես ոգևորված ենք տեսնել, որ հայկական ընկերությունները սկսում են ավելի լայնորեն կիրառել ժամանակակից ֆինանսական գործիքները՝ նպաստելով Հայստանում ներդրումային շուկայի կայացմանը։ Telcell-ն այս առումով կարևոր գործընկեր է, և մենք վստահ ենք, որ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը ոչ միայն հաջող ընթացք է ունենալու, այլև նպաստելու է հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը»,- իր խոսքում նշել է Արամ Կայֆաջյանը։

Telcell բաժնետոմսերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Telcell Wallet հավելվածի օգտատերերը  բաժնետոմսեր կարող են գնել  Telcell Wallet հավելվածում՝  պարզ  և արագ․

«Այս գործիքը հնարավորություն կտա փոխել ներդրումներ կատարելու մշակույթը Հայաստանում։ Այլևս պարտադիր չէ այցելել ներդրումային ընկերութուն բաժնետոմս գնելու համար. մեր Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերը կարող են բաժնետեր դառնալ հավելվածում մեկ հպման միջոցով»,- նշել է ընկերության ֆինանսական  տնօրեն Թամարա Սարգսյանը։

Բաժնետոմսերը թողարկվելու են շուրջ չորս միլիոն թվաքանակով և հասանելի արժեքով. «Սա մեր համար նաև իմաստային և խորհրդանշական որոշում է։ Մենք հասկանում ենք, որ բաժնետոմսերի գնման մշակույթը դեռևս մեր երկրում լայն տարածում չունի, բայց մեր  հավատալիքն այն է, որ  յուրաքանչյուր քաղաքացի իրական հնարավորություն ունենա գնել կամ իր առաջին քայլերը կատարել ներդրումային շուկայում՝ հանրային նշանակության ընեկերությունում բաժնետոմս գնելու միջոցով», – նշել է «Թել-Սել» ԲԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ  ԼիանաՀունանյանը։

168.am

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ