«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներները պատրաստել են մոտ 50 կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծեր։ 2024 թվականին նախատեսվում է նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։ Նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և ասֆալտբետոնե ծածկի վերին շերտեր։