2024 թվականին Ռուսաստանի ՏՏ շուկան աճել է 20%-ով՝ հասնելով 2.5 տրիլիոն ռուբլու, վկայում են «Տ1» հոլդինգի հետազոտության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հոլդինգում կանխատեսում են, որ 2025 թվականին շուկայի աճը 20%-ից պակաս կլինի, սակայն հնգամյա հեռանկարում՝ մինչև 2030 թվականը, շուկան կարող է կրկնապատկվել։ Ընկերության գնահատմամբ՝ սա համապատասխանում է տարեկան մոտ 12-13% աճի։