ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
ԶՊՄԿ – 83 մլրդ 668 մլն 387 հազար ֏
«Մոբայլ սենթր»- 49 մլրդ 122 մլն 447 հազար ֏
«Գրանդ տոբակո» – 39 մլրդ 787 մլն 117 հազար ֏
Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ վճարել է 83 մլրդ 668 մլն 387 հազար դրամ։ Նախորդ տարվա նույ ժամանակահատվածում կոմբինատը, որը կրկին առաջին հորիզոնականում էր, վճարել էր 52,3 մլրդ դրամ։
Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր» ընկերությունն է, որը վճարել է 49 մլրդ 122 մլն 447 հազար դրամ։ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին այս ընկերությունը 4-րդ տեղում էր՝ 30.1 մլրդ դրամ հարկով, իսկ երկրորդ տեղում նախորդ տարի «Գազպրոմ Արմենիա»-ն էր։
Խոշոր հարկատուների եռյակը եզրափակում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ վճարած 39 մլրդ 787 մլն 117 հազար դրամով. Այս ընկերությունը նախորդ տարի ևս երրորդ տեղում էր և վճարել էր ավելի քան 31 մլրդ։
Չորրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, վճարել է 36 մլրդ 333 մլն 355 հազար դրամ, իսկ հինգերորդ հորիզոնականում՝ «Փրիթի ուեյ» ընկերությունն է, որ հայտնի է «Վեստա» խանութների ցանկով. այն վճարել է 27 մլրդ 979 մլն 31 հազար դրամ։