USD384.47EUR450.83RUB4.8983

2025-ի մայիսին արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների ռեկորդային աճ

2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել 692 հազար զբոսաշրջիկ, ինչը 9.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Չնայած տարվա սկզբի համեմատաբար ցածր ակտիվությանը, մայիսին արձանագրվել է զբոսաշրջային մուտքերի ռեկորդ՝ 181 հազար այցելու, ինչը գերազանցել է նախորդ բոլոր տարիների մայիսյան ցուցանիշները, ներառյալ 2023-ի և 2024-ի արդյունքները։

Այս տվյալները վկայում են, որ զբոսաշրջության ոլորտում հնարավոր է սեզոնային ակտիվացման միտում, և մայիսյան աճը կարող է դրական ազդակ դառնալ տարվա երկրորդ կեսի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ