USD381.39EUR445.43RUB4.7442

2025-ին Հայաստանում հարկային եկամուտները կազմել են 2.7 տրիլիոն դրամ՝ 14% աճով

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 725.2 միլիարդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք, ինչը 334.3 միլիարդ դրամով կամ 14%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։

2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրիլիոն 720.3 միլիարդ դրամցուցանիշի նկատմամբ փաստացի մուտքերը կազմել են 100.2%, իսկ տարվա ընթացքում վերանայված՝ 2 տրիլիոն 729.4 միլիարդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ 99.8%։

Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ հարկերի և տուրքերի փաստացի մուտքերը գերազանցել են նաև 2026–2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) և 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում 2025 թվականի համար կանխատեսված ցուցանիշները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ