USD382.52EUR446.29RUB4.7613

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 4.1%-ով

Աճը պայմանավորված էր ծառայությունների (+11.5% տարեկան), առևտրի (+6.0% տարեկան) և շինարարության (+13.6% տարեկան) ոլորտներով։ Արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 18.5%-ով, քանի որ անցյալ տարվա սկզբին արտաքին առևտրի աճի և թանկարժեք մետաղների վերամշակման ազդեցությունը մարել է։ Նույն պատճառով արտահանման և ներմուծման ցուցանիշները նվազել են՝ համապատասխանաբար 61.8%-ով և 47.9%-ով։ Արդյունաբերության անկումը փոխհատուցվել է այլ ոլորտներում գրանցած աճով։ Տնտեսության վրա դրական ազդեցությունը շարունակում է գալ շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներից։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ տնտեսական ակտիվությունը կարագանա տարվա երկրորդ կեսին՝ արդյունաբերության մեջ դրական դինամիկայի վերականգնմանը զուգընթաց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ