USD378.26EUR446.88RUB4.9259

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5.7 տոկոսով

2025 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ապահովող աշխատատեղերի թիվը կազմել է 822 662, ինչը 44 568-ով կամ 5.7 տոկոսով ավելի է, քան 2024 թվականի նույն ամսին։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ գրանցված աճը պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոններով՝ տնտեսության ընդհանուր ակտիվացմամբ, ստվերային զբաղվածության կրճատմամբ և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։

«Աշխատատեղերի թվաքանակի աճը վկայում է տնտեսության կայուն զարգացման մասին և նպաստում է հարկային համակարգի թափանցիկության բարձրացմանը»,– նշել է Հակոբյանը։

Մասնագետների գնահատմամբ՝ եկամուտ ստացող աշխատատեղերի աճը դրական ազդակ է ինչպես պետական բյուջեի կայուն մուտքերի, այնպես էլ սոցիալական ապահովության համակարգի համար՝ ընդլայնելով հարկային բազան և նվազեցնելով ոչ ֆորմալ զբաղվածությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ