USD379.14EUR443.82RUB4.8865

2025 թվականի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ը պետական բյուջե է վճարել 8.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

2025 թվականի երկրորդ կիսամյակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել ընդհանուր 8.636 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 3.4 մլրդ դրամով կամ 63.7%-ով։ 2024 թվականի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալը կազմել էր 5.277 մլրդ դրամ։

Նույն ժամանակահատվածում ընկերության աշխատակիցներին վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումները (առանց եկամտային հարկի) կազմել են 9.547 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով շուրջ 744 մլն դրամով կամ 8.5%-ով։ 2024 թվականի երկրորդ կիսամյակում աշխատավարձերի գծով վճարումները կազմել էին 8.803 մլրդ դրամ։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի ֆինանսական ցուցանիշները գերազանցել են նաև նույն տարվա առաջին կիսամյակի արդյունքները։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին վեց ամիսներին ընկերության կողմից վճարվել էր 7.359 մլրդ դրամի հարկ և տուրք, իսկ աշխատավարձերի գծով վճարումների ընդհանուր ծավալը կազմել էր 8.238 մլրդ դրամ։

Տվյալները ներկայացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ