2025 թվականի հունվարի 1-ից եռամսյակային հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձը չի գերազանցի 750 հազար դրամը ($1900)՝ նախարարների կաբինետի որոշմամբ։ Այժմ առավելագույն գումարը 1,5 մլն դրամ է։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ եկամտահարկի վերադարձման համակարգը 2027թ․ հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն չի կիրառվի ողջ հանրապետության վրա:
Այս որոշումը չի վերաբերում մինչ այս վարկավորված քաղաքացիներին։