Հայաստանում առաջատար գիտնականների բազային աշխատավարձը կբարձրանա մինչև 552 հազար դրամ (մոտ 1400 դոլար): Դրան կավելացվեն նաև թեմատիկ դրամաշնորհային ծրագրերով նախատեսված վճարումները։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը կազմել է ընդամենը 138 հազար դրամ։ Նոր տարվանից գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան չորրորդ անգամ՝ ի վերջո հասնելով 300 տոկոսի։ 2024 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում աշխատել է գիտական կոչում ունեցող 2162 գիտաշխատող, որից 788-ը՝ կես դրույքով։ Ակնկալվում է, որ աշխատավարձերի բարձրացումը խթան կհանդիսանա այս մասնագետների համար պետական գիտական հաստատություններում և բուհերում մշտական աշխատանքի անցնելու համար։