USD377EUR444.78RUB4.8809

2025թ․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառությունը գերազանցել է 1 տրիլիոն դրամը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան-ի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 1 տրիլիոն դրամը (ավելի քան 2.58 միլիարդ դոլար)։

Համեմատության համար՝ 2024 թվականին ոլորտի շրջանառությունը կազմել էր շուրջ 915 միլիարդ դրամ (մոտ 2.37 միլիարդ դոլար)։

Նախարարը պարզաբանել է, որ ցուցանիշը ներառում է ոչ միայն ծրագրային ապահովման մշակումը, այլև էլեկտրոնիկայի արտադրությունն ու հավաքումը, ինչը վկայում է ոլորտի կառուցվածքային ընդլայնման մասին։

Միաժամանակ, բարձր տեխնոլոգիական արտահանումը 2025 թվականին կազմել է 715.5 միլիարդ դրամ (1.86 միլիարդ դոլար)՝ 2024 թվականի մոտ 702 միլիարդ դրամի (1.82 միլիարդ դոլար) համեմատ։

Ներկայացված տվյալները ցույց են տալիս ոլորտի շարունակական աճը թե՛ ներքին շրջանառության, թե՛ արտահանման ծավալների առումով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ