USD382.77EUR442.18RUB4.7703

2026-ից կենսաթոշակները կբարձրանան միջինում 3000-3500 դրամով

Հայաստանում հաջորդ տարվանից կենսաթոշակների չափի վրա ազդող նոր փոփոխություն է նախատեսվում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը կվերանայվեն։

Եթե ներկայումս գործում է 12 տոկոսանոց հետվճարի դրույքաչափ, ապա առաջիկա փոփոխություններով այն կսահմանվի 20 տոկոս։ Նախարարի խոսքով՝ այս քայլը միջինում յուրաքանչյուր կենսաթոշակառուի թոշակը կավելացնի 3000-3500 դրամի սահմաններում։

Փոփոխության նպատակն է աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակառուների սոցիալական ապահովության մակարդակը և մեղմել գնաճի հետևանքները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ