USD382.77EUR442.18RUB4.7703

2026 թվականի պետբյուջեի ծախսերում ամենամեծ աճ և անկում ունեցած ծրագրերը  

✅ 2026 թվականի պետբյուջեի նախագծում 2025 թվականի ճշտված պլանի համեմատ ամենամեծ աճ դիտվում է ոչ վարակիչ հիվանդությունների բուժօգնության ապահովման (111 միլիարդ դրամ) և հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների կառուցման և բարելավման (47 միլիարդ դրամ) ծրագրերի մասով։ Ամենամեծ անկումը դիտվում է պաշտպանության ապահովման (101 միլիարդ դրամ) և սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության (31 միլիարդ դրամ) ծրագրերի մասով։ 

✅ Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովման ծախսերի աճը պայմանավորված է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ, որի համար նախատեսված ծախսերը (130 միլիարդ դրամ) բյուջեում ներկայացված է այս ծրագրի ներքո։ 

✅ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշվին հատկացումների աճով է պայմանավորված կենսաթոշակային ապահովության մասով ծախսերի աճը, իսկ ճանապարհային ցանցի բարելավման ծախսերը կաճեն Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապված ծախսերով պայմանավորված։

✅ Մեր նախորդ հրապարակման մեջ  արդեն անդրադարձել ենք պաշտպանության գծով ծախսերի կրճատմանը։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնությունից օգտվող Արցախից բռնի տեղահանվածների թիվը 2026-ին նախատեսվում է, որ կկրճատվի՝ 54,000-ից հասնելով մոտ 45,000-ի, ենթադրաբար ծրագրի բյուջեի անկումը հենց դրանով է պայմանավորված։ 

Աղբյուրը՝ https://www.acses.am/main/

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ