USD383.76EUR436.91RUB4.8986

«250 դրամով բենզին վաճառելը շուկայական մրցակցություն չէր, այլ խաբկանք». Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ նման ցածր գներով բենզին տարածաշրջանում պարզապես գոյություն չունի, իսկ Հայաստանում այդ ժամանակ հայտնվել էին լցակայաններ, որտեղ վառելիքը վաճառվում էր 250 դրամով։

«Մենք պետք է հասկանանք մի պարզ բան՝ ներկրվող ապրանքները գին են ստանում այն երկրներում կամ բորսաներում, որտեղից ձեռք են բերվում։ Եթե այդ երկրներում գինը բարձր է, Հայաստանում նույն ապրանքը չի կարող էժան լինել։ Դա շուկայական տնտեսության կանոնների խախտում է, մի տեսակ խաբկանք։ Գինը ձևավորվում է միջազգային պահանջարկի հիման վրա, իսկ երբ աշխարհում պահանջարկը բարձրանում է, բնական է՝ գինն էլ աճում է»,- ընդգծել է Գևորգյանը։

Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանից բենզինի ներմուծման շղթան խախտվել է, ու արդյունքում Հայաստան բենզին է ներկրվել հիմնականում Եվրամիությունից։ Սակայն այդ ժամանակաշրջանում շուկա է մտել նաև ցածրորակ վառելիք, որը չի համապատասխանել սահմանված չափանիշներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ