USD399.59EUR420.17RUB3.75

«300 դպրոց, 500 մանկապարտեզ». ՀՀ նախարարների կաբինետը քննարկել է ծրագրի իրականացման ընթացքը

Ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են 223 դպրոցի և կրթահամալիրի շինարարական, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները։ Միաժամանակ շինարարական աշխատանքներ են իրականացվում 183 դպրոցում, հիմնանորոգման աշխատանքներ՝ 17 դպրոցներում, վերանորոգման աշխատանքներ՝ 23 դպրոցում։ Այս 223 դպրոցները նախատեսված են 72 հազար աշակերտի համար, իսկ 300 դպրոցի դեպքում աշակերտների թիվը կկազմի 100 հազարից ավելի։

Ավարտվել են կամ գտնվում են իրականացման տարբեր փուլերում 364 մանկապարտեզների և նախադպրոցական համալիրների շինարարական և հիմնանորոգման աշխատանքները։ Միաժամանակ աշխատանքներն ավարտվել են 157 մանկապարտեզներում, իսկ 207-ում աշխատանքները շարունակվում են։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342 մլրդ դրամ (մոտ 855 մլն դոլար):

Կիսվել :

Նմանատիպ նորություններ