Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախատեսված դպրոցների շինարարական աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում։
Նախարարը նշել է, որ արդեն իսկ պարզ է՝ 300 նոր դպրոցը բավարար չէ, և կրթական համակարգի իրական կարիքները հոգալու համար պետությանը անհրաժեշտ է կառուցել ևս 300 դպրոց։
«Մենք կկարողանանք նշված ժամկետներում ավարտել 300 դպրոցի շինարարական աշխատանքները», – ընդգծել է Անդրեասյանը՝ խոսելով ծրագրի ընթացքի և իրականացվող վերահսկողության մասին։
Ծրագիրը միտված է դպրոցական ենթակառուցվածքների ամբողջական արդիականացմանը, կրթության հասանելիության բարձրացմանը և անվտանգ ու ժամանակակից ուսումնական միջավայրի ձևավորմանը ողջ հանրապետությունում։