Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ սկսել են դիմել փետրվարի 1-ից, իսկ մարտի 20-ի դրությամբ վճարվել է 1896 քաղաքացու վարկի սպասարկման համար, հետո դիմել և վարկի սպասարկման հետվճար ստացել է 2968 անձ։
«Տարբերությունը հաջորդ ամսվա 20-ին կվճարվի, որովհետև ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են, և մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո»,- նշեց փոխնախարարը։
Դիմողներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածությունը։