Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հրապարակել է 2025 թվականին ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները։
Ըստ ներկայացված տվյալների՝
• Աշխատանքների շրջանակում իրականացվել է 100 ստուգում,
• Արձանագրվել է 207 իրավախախտում,
• Կայացվել է 195 վարչական տույժի որոշում՝ 27,160,000 դրամ տուգանքով,
• Հայտնաբերվել է 233 ապօրինի ընդերքօգտագործման դեպք,
• Նշվել է 2,042,139,643 դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս,
• Հայտնաբերվել է 14,906,381 խմ ապօրինի արդյունահանված հանքանյութ, որի միջոցով ՊԵԿ-ը հաշվարկել է 26,369,045,787 դրամ պետական վնաս։
Ավելին, ԲԸՏՄ-ի հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթների շրջանակներում պետբյուջե է վերականգնվել 460,417,195 դրամ՝ պետությանը պատճառված վնասի մասնակի հատուցման համար։
ԲԸՏՄ-ն նշում է, որ շարունակելու է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի նվազեցնի ապօրինի ընդերքօգտագործման և շրջակա միջավայրին վնաս պատճառելու դեպքերը։