USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությանը 5 մլն դոլար կտրամադրվի։
«5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրվելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և կառավարության համագործակցությանը, նպաստելու թվային վերափոխմանը, ենթակառուցվածքներին և ամպային ծառայություններին»,- ասել է նա։
Ամազոնի վեբ ծառայության պրոֆեսիոնալիզմը կօգնի Հայաստանին արագ զարգանալ և թվայնացնել համակարգերը և տվյալները։ Այն կօգնի Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը և «պաշտպանվել բոլորից, որոնք կցանկանան վնաս հասցնել»։