Վերջին տարիներին Հայաստանում արագ տեմպերով զարգանում է մոբայլ բանկինգը, որն էլ ավելի մեծ հարմարավետություններ է ապահովում մարդկանց համար։ Մի քանի րոպեում հեռախոսի օգնությամբ հնարավոր է իրականացնել տարատեսակ գործարքներ, և այս ամենի արդյունքում դուրս է մղվում կանխիկ փողը։ 2024թ․ մայիսին ՀՀ-ում շրջանառվող կանխիկ փողի ծավալները կազմել են 737,555 մլն դրամ։ 2024թ․ մայիսին կանխիկ փողի ծավալները նվազել են 0,1%-ով, իսկ ապրիլի համեմատ աճել՝ 2%-ով։ 2024թ․ մայիսի կանխիկ փողի ծավալները 2023թ․ մայիսի համեմատ աճել են 11%-ով։