ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարեկան անձինք, որ ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։
Ինքնագլորները կարող են վարել հեծանվային գոտիներում, երթևեկելի գոտու աջամասային տարբերակում։ Առաքում իրականացնելիս հեծանիվով ու մոպեդներով երթևեկողները պետք է սաղավարտ կրեն, իսկ արագությունը 20 կմ/ժ է սահմանված։ Հաշվի են առնված միջազգային չափանիշները։ Երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն. «Խոսքը չի գնում ինքնագլորների կանոնները խախտելու համար անպայման պատասխանատվության ենթարկելու մասին, այլ շատ կարևոր է ձևավորել մշակույթ, որ թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այդ միջոցների տարածվածությունը»։