USD385.32EUR455.06RUB4.9092

Արաբկիրում շուտով կբացվի հանգստի նոր գոտի

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում շուտով կբացվի հանգստի նոր գոտի։

«Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։ Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։ Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված ու ժամանակակից տեսք ստացած։ Բակային բարեկարգումներին զուգահեռ՝ հոգ ենք տարել նաև կենդանասերների մասին․ շահագործման ենք հանձնել շների զբոսանքի համար առանձնացված գոտի»,- գրել է նա ֆեյբսուքի իր էջում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ