USD390.14EUR409.14RUB3.75

Այս քայլը կարող է հանգեցնել դոլարի պահանջարկի նվազմանը

1974 թ. Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան կնքեցին գաղտնի համաձայնագիր, որով Սաուդյան Արաբիան պարտավորվում էր սահմանել արտահանվող նավթի գինը ԱՄՆ դոլարով և իր հասույթը ներդնել ամերիկյան պետական պարտատոմսերում՝ դրա դիմաց ստանալով ռազմական աջակցություն և պաշտպանություն Միացյալ Նահանգներից:

Վերջերս Սաուդյան Արաբիան հրաժարվեց երկարացնել համագործակցության այս համաձայնագիրը։

Այս քայլը կարող է հանգեցնել դոլարի պահանջարկի նվազմանը աշխարհում։

Թույլ դոլարն իր հերթին կարող է հանգեցնել ավելի բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ԱՄՆ պետական պարտատոմսերի շուկայի թուլացմանը:

Վահե Դավթյան

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ