USD389.76EUR406.4RUB3.79

Յունիբանկն անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին

«Մատչելի լիզինգի շնորհիվ փոքր և միջին բիզնեսը հնարավորություն է ստանում բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը: Անդամակցությունը Լիզինգատուների Ասոցիացիան լայն հնարավորություններ է ստեղծում ոլորտում բարեփոխումներին մասնակից լինելու և հետագա զարգացմանը նպաստելու համար», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ Յունիբանկի անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։ Յունիբանկի մասնաճյուղային ցանցը, լիզինգին հատուկ թիրախային խումբը և լիզինգի տրամադրման փորձը կարևոր դեր կխաղան Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ