News Media հրատարակչության գործադիր տնօրեն Արամ Գաբրիլյանով հայտնվել է ԵՄ նոր պատժամիջոցների տակ։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը պաշտոնապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։ Հայտնիների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ իշխանությունների քարոզչական արշավներին մասնակցելու պատճառաբանությամբ: Նոր փաթեթն ընդլայնել է անձնական սահմանափակումները, որոնք տարածվում են 116 անհատի և կազմակերպության վրա: