ԵՄ-ն հաստատել է պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը կանդրադառնա ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման վրա և կներառի նոր անձնական սահմանափակումներ։
Պատժամիջոցների փաթեթը ներառել է 61 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, ԱՄԷ-ից և Թուրքիայից: Նրանց դեմ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ են մտցվել։
14-րդ փաթեթի շրջանակում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ։ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 27 լցանավի դեմ, որոնք տեղափոխում են ռուսական նավթ և նավթամթերք՝ անկախ G7-ի գնային առաստաղից։ Ավիաընկերություններին արգելել է չարտերներ և մասնավոր թռիչքներ իրականացնել ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով:
Եվրոպական ընկերություններից պահանջում են հետևել, որ երրորդ երկրներում իրենց ձեռնարկությունները չշրջանցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: