USD390.14EUR409.14RUB3.75

Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.2 %-ով

2024 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 %-ով:Մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է աճը՝ կազմելով 5,2%։ Արդյունաբերությունը վեց ամիս երկնիշ աճից հետո աճել է ընդամենը 6,9%-ով, ինչը կապված էր վերաարտահանման գործընթացների հետ։ Զգալիորեն դանդաղել է նաև արտահանման և ներմուծման ծավալների աճը։ Ապրիլի տվյալների համեմատ՝ մայիսին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է կիսով չափ՝ կազմելով 2,15 մլրդ դոլար (ապրիլին՝ 4,45 մլրդ դոլար)։ Ըստ ամենայնի, ռուսական թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանումը կամաց-կամաց կրճատվում է պատժամիջոցների պատճառով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ