Հայաստանում կվերացվի հանրապետությունում գրանցված «կազմակերպված զբոսաշրջային» ընկերությունների կողմից տրամադրվող զբոսաշրջային փաթեթների ԱԱՀ հարկը՝ դրանք տարածաշրջանում մրցունակ դարձնելու նպատակով. օրենսդրական նախաձեռնություն է մշակել էկոնոմիկայի նախարարությունը։ Գնաճի և արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժեզրկման համատեքստում կազմակերպված զբոսաշրջությունը Հայաստանում դարձել է անմրցունակ տարածաշրջանի այլ երկրների համեմատ։ Օտարերկրացիների համար փաթեթների գները առնվազն 50%-ով ավելի թանկ են, քան նախկինում։ Սա է հանդիսացել պատճառը, որ զբոսաշրջությունը տարեկան կտրվածքով նվազել է 3,3%-ով: Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ եթե օրինագիծն ընդունվի, իրենք կկարողանան շատ ավելի մատչելի ու մրցունակ տուրեր առաջարկել։