ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ.
«Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների արտահանումը համաշխարհային շուկաներ այժմ իրականացվում է միայն Չինաստանով և Ռուսաստանով։ Մի շրջանցիկ երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բաքու իմ այցի ժամանակ (հունիսի 27) ես նախագահ Ալիեւին կփոխանցեմ, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։