Sila ստարտափը հավաքել է 375 միլիոն դոլար Series G-ի շրջանակում նրա համահիմնադիրներն են Գլեբ Յուշինը և Եվգենի Բերդիչևսկին, վերջինս Tesla-ի առաջին ինժեներներից էր: Գումարը կուղղվի ԱՄՆ-ում մարտկոցների արտադրության գործարանի շինարարության ավարտին և նոր տեխնոլոգիաների ընդլայնմանը։ Ամերիկյան Sila (նախկին Sila Nanotechnologies) ստարտափը 375 միլիոն դոլար է հավաքել Series G-ի ներդրումային փուլում։ Ընկերության ներկայիս ներդրողները ներառում են Sutter Hill Ventures-ը, Bessemer Venture Partners-ը, Coatue-ն և Perry Creek Capital-ը: Հավաքագրված միջոցները Սիլան կօգտագործի Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Մոզես Լեյքում մարտկոցների արտադրության գործարանի կառուցումն ավարտին հասցնելու համար։ Շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականի առաջին եռամսյակում։ Այս գործարանը կսկսի իր անոդային նյութի՝ Titan Silicon-ի զանգվածային արտադրությունը: Sila ստարտափի գնահատումը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Ֆինանսավորման վերջին փուլը, բացի ընթացիկից, կայացել է 2021 թվականի հունվարի վերջին, այնուհետև Sila-ն ստացել է 590 միլիոն դոլարի ներդրումներ։