USD390.14EUR409.14RUB3.75

Համաշխարհային բանկը 110 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին

Համաշխարհային բանկը 110 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրին աջակցելու համար։ Այս վարկը կաջակցի ՀՀ կառավարության հնգամյա գործողությունների ծրագրի (2021-2026թթ.) իրականացմանը և հանդիսանում է առողջապահության համակարգի զարգացման ազգային ռազմավարության մաս։ Միջոցները կուղղվեն առողջության առաջնային պահպանման որակի բարելավմանը, ողջ երկրում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը և առողջապահության ոլորտում պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ