Ըստ ամերիկյան Sift ընկերության թվային վստահության ինդեքսի, ընկերությունների 76%-ը ներկայումս անընդհատ բախվում է AI կիրառմամբ խարդախություննրի հետ: Նրանց ավելի քան 50%-ը հայտարարում է, որ այս տեսակի խարդախությունները տեղի են ունենում ամեն օր կամ ամեն շաբաթ: Բացի այդ, AI գործիքների մշակումն ու իրականացումը, ինչպիսիք են չատ բոտերը, թույլ են տալիս կիբեր հանցագործներին կազմակերպել կեղծ հարձակումներ մասնավոր անձանց եւ ձեռնարկությունների վրա: