USD390.9EUR444.61RUB4.7857

«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024-2025թթ. մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է

💡«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024-2025թթ. մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է:

✅ Հիշեցնենք, որ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեկնարկել է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդներին բացահայտել իրենց մասնագիտական հնարավորությունները:

🧑‍🏫👩‍🏫Նախորդ տարում ստացել ենք շուրջ 200 հայտ, որից 10 թեկնածուների շնորհվել է 100% կրթաթոշակ:

📚Ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, ՀՀ լավագույն 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:

🔗 Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ risingleadersarmenia.am

❗Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։

📞 +37433 36 55 55

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ